ԱԼԼՈՒՐ Ռեզիդենսը շքեղ ապրելակերպ է Դիլիջանի սրտում: Համալիրը կառուցված է Բաուհաուսի ճարտարապետական ոճով և առաջարկում է ժամանակակից լոֆտ բնակարանների մեծ տեսականի՝ այդ թվում միջնահարկերով: ԱԼԼՈՒՐ Ռեզիդենսը կառուցվում է «Դիլիջան» ազգային պարկի լեռներով և խիտ անտառներով շրջապատված 13000քմ սարահարթի վրա: Սա նոր բարձունք է քաղաքի պատմության մեջ: Այստեղ նախատեսված է 3 բնակելի շենք, մարզվելու և յոգայի տարածքներ, քովորքինգի տարածք, կենդանիների համար կահավորված հատուկ զբոսավայրեր, բացօթյա սպորտային և մարզական հարմարություններ, զբոսանքի և հեծանվային արահետներ, սրճարան-բուլանժերիա: Ամեն ինչ միայն լավագույն կյանքի ստանդարտների համար: