The Park Lvovyan համալիրի դինամիկ դիզայնը հստակ առանձնանում է շրջակայքում գտնվող շենքերից, Բայց, միևնույն է, համահունչ է Երևանի ճարտարապետական ոճին ու հարստացնում է քաղաքի համայնապատկերը։ Նախագիծը կառուցվում է Երևանի ամենադինամիկ զարգացող տեղանքներից մեկում՝ Լվովյան փողոցի վրա, որտեղ անմիջական հարևանությամբ գտնվում է Թաթուլ Կրպեյանի անվան կանաչապատ զբոսայգին։ Բայց այն բնակիչներին հասանելի միակ կանաչ միջավայրը չէ․ համալիրից մի քանի րոպե հեռավորության վրա գտնվում են նաև Նանսենի այգին և քաղաքի գլխավոր զարդերից մեկը՝ Երևանի բուսաբանական այգին։ Վերջինս համալիրից բացվող ամենականաչ ու հմայիչ տեսարաններից մեկն է։