27,000քմ մակերեսով այս երկնաքերը իսկական հեղափոխություն է մեր քաղաքում: Այն նախագծված է ճարտարապետական եզակի ոճով և նորագույն տեխնոլոգիաներով: Այն լինելու է Երևանի ամենաբարձր բնակելի համալիրներից մեկը, և որպես այդպիսին, պահանջում է պատշաճ ուշադրություն։ Բազմաֆունկցիոնալ շենքի ստորին 9 հարկերը նախատեսված են կոմերցիոն և գրասենյակային գործունեության համար՝ առանձին մուտքով և նախասրահով, որին հաջորդում են 18 բնակելի հարկերը: Համալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղու վրա՝ շրջապատված Դալմայի այգիներով և Ծիծեռնակաբերդի հսկայական կանաչապատ գոտիներով։ Զարմանալի չէ, որ այս վայրից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Արարատ լեռը, Երևանյան լիճը, Մարզահամերգային Համալիրը, Երևան Պարկը և մայրաքաղաքի կենտրոնական հատվածը: